Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի ՌԴ

Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի ՌԴ
02.11.2020 | 21:58

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը կմեկնի Ռուսաստան՝: Նոյեմբերի 2-ին նա ասել է. «Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»:


«Ահաբեկչությունն ընդունում է տարբեր ձևեր, և պետք չէ համաձայնվել այն պնդումների հետ, թե Ֆրանսիայում ահաբեկչություններն իրականացնում են բացառապես օտարերկրացիները, և եթե մենք փակենք սահմանները, դա կպաշտպանի մեր երկիրը: Դա ճիշտ չէ»,-ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ շատ հանցագործություններ կատարվել են արմատական իսլամիստների կողմից, որոնք վաղուց ապրում են Ֆրանսիայում: Նա տեղեկացրել է, որ վերջին 32 ահաբեկիչներից 22-ը եղել է Ֆրանսիայի քաղաքացիներ: Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ֆրանսայի նախագահի հրամանով շաբաթվա վերջ աշխատանքային այցով կլինի Թունիսում և Ալժիրում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ